Jump to content

Միլան Շկրինիար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլան Շկրինիար
Milan Škriniar
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սլովակիա Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1995(1995-02-11)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Žiar nad Hronom, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա
Հասակ 187 սմ
Քաշ 84 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր Միլան
Համար 37
Պատանեկան կարիերա
Սլովակիա Ժյար նադ Գրոնոմ
2007-2012 Սլովակիա Ժիլինա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2016 Սլովակիա Ժիլինա 77 (12)
2013   Սլովակիա Զլատե Մորավցե 7 (0)
2016-2017 Իտալիա Սամպդորիա 38 (0)
2017-ներկա Իտալիա Ինտեր Միլան 38 (4)
Ազգային հավաքական
2011 Սլովակիա Սլովակիա Մ17 3 (0)
2012-2013 Սլովակիա Սլովակիա Մ18 5 (0)
2013-2014 Սլովակիա Սլովակիա Մ19 3 (0)
2012-2017 Սլովակիա Սլովակիա Մ21 19 (3)
2016-ներկա Սլովակիա Սլովակիա 18 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 22-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 22-ի, 2018

Միլան Շկրինիար (սլովակ.՝ Milan Škriniar, փետրվարի 11, 1995(1995-02-11)[1][2], Žiar nad Hronom, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա), սլովակ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինտերի և Սլովակիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շկրինիարը Ժիլինայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի մարտի 27-ին՝ Զլատե Մորավցեի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց 2012 թվականի նոյեմբերի 23-ին՝ նորից Զլատե Մորավցեի դեմ խաղում[5]։ 2013 թվականի փետրվարին Շկրինիարը վարձավճարով միացավ Զլատե Մորավցեին՝ խաղային փորձ ձեռք բերելու նպատակով։ Հունիսին Շկրինիարը վերադարձավ վարձավճարից։ Իր առաջին հանդիպումը եվրոպական մրցաշարերում անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 1-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Ռիեկայի դեմ խաղում[6]։ Ժիլինայի առաջին թիմի կազմում Շկրինիարը անցկացրեց 95 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 15 գոլի հեղինակ։

2016 թվականի հունվարի 29-ին Շկրինիարը 4․5 տարվա պայմանագիր կնքեց Սամպդորիայի հետ[7]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց ապրիլի 24-ին՝ փոխարինելով Դոդոյին Լացիոյի դեմ խաղում[8]։ Իր առաջին հանդիպումը Սամպդորիայի մեկնարկային կազմում անցկացրեց մայիսի 1-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[9]։ 2016-17 մրցաշրջանում Շկրինիարը դարձավ ակումբի հիմնական կազմի խաղացող՝ ավարտելով մրցաշրջանը որպես ամենաերիտասարդ պաշտպանը, ով առնվազն 35 հանդիպում է անցկացրել Սերիա A-ում[10]։

2017 թվականի հուլիսի 7-ին՝ Շկրինիարը 5 տարվա պայմանագիր կնքեց Ինտեր Միլանի հետ[11][12]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[13]՝ գործարքի մեջ ներառելով իտալացի հարձակվող Ջանլուկա Կապրարիին[14][15] և դարձնելով Շկրինիարին պատմության ամենաթանկ սլովակ ֆուտբոլիստը[16]։ Իր դեբյուտը Ինտերի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[17][18]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 16-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[19][20]։ Իր երկրորդ գոլը խփեց հոկտեմբերի 24-ին՝ բացելով հանդիպման հաշիվը Սամպդորիայի դեմ խաղում[21][22]։ Իր առաջին մրցաշրջանում Ինտերի կազմում Շկրինիարը անցկացրեց 40 հանդիպում[23]՝ դառնալով 4 գոլի հեղինակ և լինելով ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը[24][25]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շկրինիարը ներկայացրել է Սլովակիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Սլովակիայի Մ21 հավաքականի կազմում նա մասնակցեց 2017 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[26] և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[27]։

Իր դեբյուտը Սլովակիայի ազգային հավաքականի կազմում Շկրինիարը նշեց 2016 թվականի մայիսի 27-ին՝ Վրաստանի դեմ ընկերական խաղում[28]։ Հունիսին նա ազգային հավաքականի կազմում մասնակցեց Եվրո 2016-ին[29][30], սակայն Սլովակիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ 3-0 հաշվով պարտվելով Գերմանիային[31][32]։ 2017 թվականի նոյեմբերին՝ Յան Դուրիցայի՝ միջազգային կարիերան ավարտելուց հետո Շկրինիարը դարձավ Սլովակիայի հիմնական կենտրոնական պաշտպանը՝ Մարտին Շկրտելի հետ միասին՝ առաջ անցնելով փորձառու Տոմաշ Հուբոչանից և Պետեր Պեկարիկից։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 22-ի դրությամբ[33]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Զլատե Մորավցե (վարձավճար) 2012–13 Սուպեր Լիգա 7 0 0 0 7 0
Ժիլինա 2011–12 2 0 1 0 0 0 3 0
2012–13 10 1 3 0 0 0 13 1
2013–14 15 1 1 0 1 0 17 1
2014–15 32 6 3 2 0 0 35 8
2015–16 18 4 1 1 8 0 27 5
Ընդհանուր 77 12 9 3 9 0 0 0 95 15
Սամպդորիա 2015–16 Սերիա A 3 0 0 0 3 0
2016–17 35 0 0 0 35 0
Ընդհանուր 38 0 0 0 0 0 0 0 38 0
Ինտեր Միլան 2017–18 Սերիա A 38 4 2 0 40 4
Կարիերայի ընդհանուր 160 16 11 3 9 0 0 0 180 19

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 22-ի դրությամբ[33]

Սլովակիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 7 0
2017 7 0
2018 4 0
Ընդհանուր 18 0

Ժիլինա

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2017[27]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Slovakia - M. Škriniar - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  4. «FC Zlate Moravce-Vrable - MSK Zilina, Mar 27, 2012 - Fortuna Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  5. «MSK Zilina - FC Zlate Moravce-Vrable, Nov 23, 2012 - Fortuna Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  6. «HNK Rijeka - MSK Zilina, Aug 1, 2013 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  7. «Official: Sampdoria sign Skriniar | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  8. «UC Sampdoria - SS Lazio, Apr 24, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  9. «US Palermo - UC Sampdoria, May 1, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  10. «Milan Skriniar | Football Stats | Inter Milan | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  11. «Skriniar joins Inter». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  12. Ltd, Allied Newspapers. «Inter sign Skriniar». Times of Malta (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  13. «Official: Inter sign Skriniar | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  14. «Inter news: Serie A side complete €20m signing of Sampdoria star Skriniar | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  15. «Inter seal Skriniar signing from Sampdoria». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  16. Cannon, Rhod (2018 թ․ փետրվարի 14). «Inter Milan's Milan Skriniar reveals 'breathtaking' January offer amid Manchester United interest». International Business Times UK (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  17. «Inter Milan - ACF Fiorentina, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  18. «Inter 3-0 Fiorentina». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  19. «FC Crotone - Inter Milan, Sep 16, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  20. «Crotone 0-2 Inter Milan: Ivan Perisic and Milan Skriniar strike late». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  21. «Inter Milan - UC Sampdoria, Oct 24, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  22. «The Nerazzurri march on: Inter 3-2 Sampdoria». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  23. «Milan Skriniar | Football Stats | Inter Milan | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  24. a.s., Petit Press. «Slovak footballer Škriniar named one of the best players of the season». spectator.sme.sk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  25. Digby, Adam. «Is Milan Skriniar Ready for One of Europe's Elite Clubs?». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  26. uefa.com. «Under-21 2017 - History - Slovakia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  27. 27,0 27,1 UEFA.com. «Official Under-21 Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  28. «Georgia - Slovakia, May 27, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  29. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Slovakia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  30. Sport, Telegraph (2016 թ․ մայիսի 30). «Slovakia Euro 2016 squad». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  31. «Germany - Slovakia, Jun 26, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  32. uefa.com (2016 թ․ հունիսի 26). «UEFA EURO 2016 - History - Germany-Slovakia – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  33. 33,0 33,1 «Milan Škriniar». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  34. uefa.com (2012 թ․ մայիսի 20). «Žilina seal double with sixth Slovakian title win». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  35. s., SPORT.SK, s.r.o. & Ringier Axel Springer Slovakia a. «MŠK Žilina prvýkrát v histórii víťazom Slovenského pohára!». Šport.sk. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Շկրինիար» հոդվածին։